Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը: Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակույթի օջախներից է, հայ մշակույթի, այդ թվում՝ Փարաջանովի բազմազան ժառանգության հանրահռչակման կարևոր օղակներից մեկը։ Եվ դա շնորհիվ ինչպես տաղանդավոր ռեժիսորի անձի, այնպես էլ նրա

ժառանգության անխոնջ պահապանի՝ Զավեն Սարգսյանի ջանքերի ու նվիրվածության»,-մասնավորապես ասվում է նախագահի ցավակցական խոսքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում