ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը տեղին չի համարում երկրում տիրող իրավիճակի պայմաններում հողի և գույքահարկի թանկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանում կային մարդիկ, որոնք օգտվելով առիթից շարունակում էին ավելացնել իրենց ինքնակամ շինությունների թիվը: Նախկինում արված շինությունները և ներկայում արվող կամ արդեն ավարտված ինքնակամ շինությունները, իհարկե, չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Այս ընթացքում այդ շինություններն ավելացրած անձինք օգտվել են ներկա իրավիճակից»,- նշեց ավագանու անդամը:

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին մասնակցած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցին՝ բանախոսը նկատեց, որ շտապողականությունը կարող է կանգնեցնել խնդիրների առաջ:

«Նախ պետք է հասկանանք՝ ովքեր ունեն դրա կարիքը, այնուհետև տեսնենք, թե կառավարությունն ինչ գործառույթներ է այս ուղղությամբ իրականացնելու, ինչից հետո միայն հասկանանք՝ համայնքն ինչ դերակատարում պետք է ունենա»,- ասաց Մարկոս Հարությունյանը և հավելեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն համայնքի բարoրության համար:

Ավագանու անդամը նաև ընդգծեց, որ իր կարծիքով հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները:

Մարկոս Հարությունյանը նիստի մեկնարկից առաջ Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը