Երաժշտություն

Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

1 րոպեի ընթերցում

Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է նարեկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտը կատարման տեսնայութը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Վոկալիզի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին: «Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը նվիրել եք Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:

Մարտին Ուլիխանյանն էլ շնորհակալություն է հայտնել ակորդեոնահարին գեղեցիկ կատարման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում