Միջազգային

Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում

2 րոպեի ընթերցում

Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» անունը ստացած զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeteduvar լրատվական կայքը, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմաբազայում։

Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի Facebook- ի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։ «Մեկ նպատակ Ումմայի համար» կարգախոսը կրող զորավարժություններին մասնակցելու համար մասնակից երկրների զինվորներն ու ռազմական տեխնիկան օդային և ծովային ճանապարհով տեղափոխվել են Եգիպտոս։ Զորավարժություններին ամբողջությամբ իրենց մասնակցությունը կունենան 6 երկրների օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է․ «Զորավարժությունների շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել ռազմական համագործակցությունը արաբական երկրների միջև, կիրառվել են ինդոկտրինացիայի հասկացությունները հստակեցնելու, առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, ինչպես նաև ընդհանուր համագործակցության կազմակերպման մեթոդներ, տեխնիկա և հմտություններ»։

Արաբական 6 երկրների մասնակցությամբ զորավարժություններ անցկացվել են նաև 2018 թվականի նոյեմբերին՝ Եգիպտոսում։ Այս զորավարժություններին չի մասնակցել Սուդանը, սակայն մասնակցել է Քուվեյթը: Հատկանշական է, որ Քուվեյթը չի մասնակցել այս տարվա զորավարժություններին:

Սեդրակ Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում