Արցախի Մարտունի քաղաք է վերադարձել արդեն շուրջ հազար բնակիչ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղի արևելքում գտնվող Մարտունի քաղաք, որը Ադրբեջանի դիրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա է: Այդ մասին լրագրողներին պատմել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:

«Քաղաքում իրավիճակը նորմալ է։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Քաղաքը շատ է տուժել, շատ ավերածություններ կան, քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերված է։ Վնասվել են մանկապարտեզները, տներն ու դպրոցները... Այժմ քաղաք է վերադարձել մոտ հազարը, իսկ պատերազմից առաջ եղել է 6 200»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, մարտական գործողությունների ժամանակ քաղաքում մնացել է մոտ 400 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փոխքաղաքապետ Ազնավուր Սաղիյանը պատմել է, որ քաղաքում մնացած արական սեռի բնակչությունը զինված է եղել հրազենով և օգնել է բանակին հետ մղել ադրբեջանցիների գրոհները:

«Մարտունին բազմիցս են ցանկացել վերցնել (ադրբեջանցիները - ծանոթ. ՏԱՍՍ-ի), չստացվեց։ Բնակիչներն օգնում էին բանակին։ Նրանցից ձևավորվում էին յոթ-ութ հոգանոց ռադիոկապով շարժունակ խմբեր, որոնք առանձին տեղամասեր էին գալիս զինվորներին օգնելու համար», ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների հետ շփման գիծը գտնվում է քաղաքից 1-15 կմ հեռավորության վրա։

Սաղիյանն ավելացրել է, որ քաղաքում հումանիտար իրավիճակն աստիճանաբար բարելավվում է։ Արդեն կա էլեկտրականություն, բայց առայժմ ոչ բոլոր տներում։ Վերջերս սկսել է գալ ջուրը, որը մինչ այս չկար շատ օրեր« Բացվում են մթերային խանութները, որոնք անվճար մթերք են բաժանում նրանց, ով փող չունի։ Իշխանությունները տաքանալու համար գազի բալոններ են բաժանում բնակչությանը։ Ներկայումս դրանք վերջացել են, բայց խոստացել են նորերը հասցնել։

Նա վստահություն է հայտնել, որ Մարտունի կվերադառնա գործնականում ամբողջ բնակչությունը, քանի որ քաղաքն «ամբողջ պատմության ընթացքում թշնամին չի վերցրել»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ Մարտունու իշխանությունները մշտական կապի մեջ են խաղաղապահների պահակակետի հետ, որը տեղակայված է քաղաքի մուտքի մոտ։ «Խաղաղապահների հետ մենք մշտական կապի մեջ ենք։ Ինչով կարողանում ենք, օգնում ենք նրանց, լավ տղաներ են։ Խաղաղ բնակիչները լավ են վերաբերվում խաղաղապահներին։ Նրանք ըմբռնումով են վերաբերվում մեր մտածելակերպին, մենք նրանց հետ մի քանի անգամ խոսել ենք այդ մասին։ Գոնե ինչ-որ մեկը մեզ օգնեց»,- նշել է Սաղիյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ռազմական գործողությունները 10-ի ժամը 01 ։ 00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել։

Հայերեն Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը