ՀՀ կառավարությունն Արցախի քաղաքացիներրին կտրամադրի միանվագ դրամական աջակցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանարապետության կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:

Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։

Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:

Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբեր ամսին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել: Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:

Դիմել չեն կարող նաև 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի ներկայացուցիչները, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից, իսկ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն կտեղեկացնենք մոտ օրերս:

Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։

Աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշման առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունն Արցախի քաղաքացիներրին կտրամադրի միանվագ դրամական աջակցություն։ Որոշման էությունը ներկայացնելուց հետո, Փաշինյանը նշել է. «Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար»։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը