Պատերազմի կանխարգելման համար ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը կանխարգելելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանձևին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պատերազմին ներգրավվելու: Պատերազմի կանխարգելման համար ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին և, ինչպես մի քանի անգամ ասել եմ, այն առանձնահատկությամբ, որ այն կետում, երբ Հայաստանի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի էր կոշտացնելու: Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է ՀՀ օրակարգում, բայց երբեք չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով և ամեն ինչի գնով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան