ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական երեք ուժերի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«Վարչապետի հետ հանդիպում է նախատեսվում»,- ասաց տիկին Նազարյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման առաջարկ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: