Փաշինյանն ընդդիմությունից անկնկալում է բռնության և զենքի կիրառումը բացառող հայտարարություն 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությունից ակնկալում է քաղաքական հարցերում բռնության և զենքի կիրառումը բացառող հայտարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը խոսեց նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Հայաստանում առկա ատելության խոսքի վերաբերյալ հարցին:

«Ազգային ժողովի նախագահի հետ այն, ինչ տեղի ունեցավ, փառք Աստծո Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նույնիսկ դրան մոտ բան տեղի չի ունեցել և ոչ էլ տեղի կունենա: Եթե մոնիտորինգ անենք սոցիալական ցանցերում, դեռ հարց է, թե ով է ավելի շատ թիրախավորվել վերջին 2,5 տարվա ընթացքում: Այն, որ երկրում մթնոլորտը պետք է լավացնել, ատելության մթնոլորտը բացառել, դա փաստ է, որի հետ ոչ ոք չի վիճում: Բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ ոչ միայն իշխանության կողմից: Ես հայտարարում եմ, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողություններում լինի այսպիսի գործիքակազմ: Թող ընդդիմությունն ինքն էլ հայտարարի` բռնությունն ու զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե ոչ: Եթե բացառում է, ապա մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև երկխոսելու, քննարկելու ու համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության, Ազգային ժողովի, վարչապետի պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնություններն ու գույքի ոչնչացումը քաղաքական ուժերի մեծամասնությունը չի դատապարտել:

«Միթե այն պատճառով, որ իրենք են կազմակերպել դա: Ինչպես կարող են իրենք իշխանությանը մեղադրել ատելության խոսք քարոզելու մեջ»,- նշեց վարչապետը:

Հայերեն English Русский

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԱՄՆ-ից ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը

Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել