Հասարակական

Ռուս խաղաղապահների տեղափոխող 20 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանում

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահների տեղափոխող 20 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 18 Ил-76 և 2 Ан-124 «Руслан» ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում:

Ինքնաթիռները տեղափոխել են 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև տեխնիկա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Հայաստան է տեղափոխվել 58 միավոր զրահատրանսպորտ, ամենագնաց բեռնատար մեքենաներ, ավտոցիստեռներ և էքսկավատորներ, նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում