Արցախ

Արցախցիների փաստաղթերի հարցերը կարգավորվում են պարզեցված կարգով

2 րոպեի ընթերցում

Արցախցիների փաստաղթերի հարցերը կարգավորվում են պարզեցված կարգով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գործում է հոկտեմբերի 25-ից: Աշխատանքներում ներգրավված են Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Արցախի նախագահի խորհրդականներ, պատգամավորներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ օպերատիվ շտաբի հիմնական նպատակը ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Արցախի քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է:

«Այս ընթացքում օպերատիվ շտաբը կարողացել է համակարգել մի շարք խնդիրներ թե սոցիալական, թե առողջապահական, թե կրթական, թե իրավական ծառայությունների մատուցման հետ կապված: Գերակշռող հարցերը շատ են՝ կեցության խնդիր, սնունդ, տաք հագուստ, կենսաթոշակների վճարում և այլն: Օրվա կտրվածքով 300-ից ավելի արցախցիների հետ աշխատում ենք տեղում, զանգերի մասին էլ չխոսեմ»,- ասաց Միքայել Վիրաբյանը:

Այս օրերին արցախցիներից շատերը Հայաստանում են գտնվում առանց փաստաթղթերի: Միքայել Վիրաբյանը նշեց, որ Երևանի Վարդանանց, 16/1 հասցեում գտնվող գրասենյակում գործում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, պետական ռեգիստրի բաժինները: Մասնագետները քաղաքացիներին տալիս են պարզաբանումներ և օգնում են փաստաղթեր կազմելու գործում: Միքայել Վիրաբյանը վստահեցրեց, որ արցախցիների փաստաղթերի հարցերը կարգավորում են պարզեցված կարգով:

Արդեն երկրորդ ամիսն է Հայաստանում արցախցիներին վճարվում են կենսաթոշակներն ու նպաստները: Ներկայում սկսված է նոյեմբեր ամսվա կեսնաթոշակների ու նպաստների վճարումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում