Արցախ

Բաքվի ագրեսիայի հետևանքով Արցախում կրթության իրավունքից զրկվել է 28 հազ. 14 երեխա. ՄԻՊ-ի զեկույց

3 րոպեի ընթերցում

Բաքվի ագրեսիայի հետևանքով Արցախում կրթության իրավունքից զրկվել է 28 հազ. 14 երեխա. ՄԻՊ-ի զեկույց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էարտահերթ զեկույցԱրցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ:զեկույցում ներկայացվումենսեպտեմբերի27-իցմինչև նոյեմբերի9-ըԱդրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները,այդ թվում՝երեխաների կյանքի,առողջության,ընտանիքի և համայնքի հետ լինելու,անձնային զարգացմանուպաշտպանությանև մի շարք այլ իրավունքներիխախտումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել՝ 9-ը:

Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով բնակելի շինությունների և քաղաքացիական այլ օբյեկտների նկուղներում կամ տեղափոխվելով առավել անվտանգ վայրեր Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ադրբեջանի կողմիցդիտավորյալ ու չտարբերակվածհարձակումների են ենթարկվել նաև երեխաների համար նախատեսված շինությունները՝ դպրոցներ,մշակութային կենտրոններ,մանկապարտեզներ և այլն:Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել էառնվազն71դպրոց, 14մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:Կրթության իրավունքից զրկվել ենդպրոցական տարիքի 23 հազ. 978 ևնախադպրոցական տարիքի 4 հազ. 36երեխաներ:

Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ՝ ադրբեջանական սոցիալական մեդիան լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալլայնածավալքննարկումներու կոչեր:

Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է մարդու և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր միջազգային կազմակերպություններին՝ պատշաճ արձանագրելու Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկելու դրանց վերացման ուղղությամբ:

Զեկույցիբովանդակությանըկարելի է ծանոթանալայստեղ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում