Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան