Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց տեսակետները, դիրքորոշումը և առաջարկությունները:

Հանդիպմանն ընդգծվել է երկրում կայունության պահպանման և համազգային համերաշխության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում