Սպորտ

Մահացել Է ԲԱԱ-ի ութակի չեմպիոն Թոմ Հեյնսոնը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է ԲԱԱ-ի ութակի չեմպիոն Թոմ Հեյնսոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում վախճանվել Է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (ԲԱԱ) բազմակի հաղթող Թոմ Հեյնսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Բոսթոն-Սելթիքս» ակումբի մամուլի ծառայությունը, ակումբ, որի օգտին նա հանդես Էր գալիս:

Հեյնսոնը «Սելթիքս»-ի գույները պաշտպանել Է ինը սեզոն, որոնցից ութը՝ 1957, 1959-1965 թվականներին, դարձել Է ԲԱԱ-ի չամպիոն: Ձեռքբերումը ռեկորդայինին մոտ Է: Այսպես Բիլ Ռասելը, որը նաեւ խաղացել Է «Սելթիքս»-ի համար, չեմպիոնատում հաղթել Է 11 անգամ: Իր հերթին, Սեմ Ջոնսը՝ նույնպես «Բոսթոն-Սելթիքս»-ի գծով գործընկերը, ԲԱԱ-ի տասակի չեմպիոն Է: Թոմ Հեյնսոնը միակ խաղացողն Է ԲԱԱ-ի պատմության մեջ, որը ճանաչվել Է տարվա նոր անձ, ով խաղացել Է Աստղերի մրցախաղում եւ չեմպիոնատը շահել մեկ խաղաշրջանում (1957), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում