Վարչապետն անդրադարձել է ԲՀԿ ղեկավարի՝ Շուշիի դավադրության մասին հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է համարում իրեն ուղղված մեղադրանքը, որ չի համաձայնել խաղաղապահ ուժերի տեղակայմանը մինչև Շուշիի ընկնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ, անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Շուշիի շուրջ դավադրություն է եղել: Նա հարցազրույցներից մեկում նշել էր, թե հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, սակայն, իբր, Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այդ ժամանակ:

«Իբր համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին կորցված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 22-ին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել եմ, որ կողմ եմ խաղաղապահների տեղակայմանը, նույնը ասել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հրապարակային կողմ արտահայտվելով՝ չէի կարող հոկտեմբերի 28-ին դեմ արտահայտվել: Եթե դավադրության մասին ենք խոսում, պատճառների մասին ենք խոսում, ապա եկեք արձանագրենք մի այսպիսի փաստ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, բանտից դուրս գալուց հետո, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, վիլիսներ, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելուց: Այն խումբը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, մյուս խումբը, որ ներթափանցել էր քաղաք, եթե բավարար ռեզերվներ լինեին, գուցե նրանց համար հնարավոր լիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Ինչպե՞ս է լինում, որ հրապարակային հայտարարություն են անում, բայց գործնական քայլ չի լինում: Գուցե՞ այդ ջոկատները ոչ թե Շուշիում գործողություններ ծավալելու համար են ձևավորվել, այլ Հայաստանում: Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի»,-հավելել է վարչապետը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան