ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՐԵՍ։ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան խնդիրը կարգավորել արդար հիմքի վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ», - ընդգծել Է ՌԴ նախագահը ' խոսելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ ստորագրված համատեղ հայտարարության մասին:

ՌԴ նախագահը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել