Սփյուռքի բարերարները պատրաստակամ են վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, մշակութային օջախները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները: Նախարար Լուսինե Ղարախանյանն այս մասին հայտնեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր եմ ստացել սփյուռքի մեր գործընկերներից, բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել օր առաջ վերականգնել մշակութային օջախները, նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Եվ սա հուսադրող է: Մենք կանենք, մեկ րոպե անգամ չեմ կասկածում»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվելու: Մտադրվել էին Հադրութի Տողում բացել ինժեներական տեխնոպարկ: «Բոլոր այդ ծրագրերը, որոնք քարտեզագրել է մեր նախարարությունը, անշեղ են, և մեր ընթացքն անկասելի է, ինչ ծրագրել ենք, անելու ենք»,-ասաց նա:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված նախագծային աշխատանք են իրականացրել «Հովհաննես Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» թեմայով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը