«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը գործում է՝ փորձելով գերազանցել Աթաթյուրքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած համակարգային փոփոխությունների արդյունքում անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգի, որը բնականաբար անդրադառնալու էր այդ երկրի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգային հարցերի առաջնահերթությունների վրա։ Թուրքիայի նման ավտորիտար ռեժիմներում մեծանում է նաեւ լիդերի անձի դերը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արեւելագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ կարեւոր է հաշվի առնել անձով պայմանավորված արժեքային, գաղափարական կողմնորոշիչները, որոնք էականորեն ազդում են արտաքին եւ մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության վրա։ «Սովորաբար լիդերի եւ տվյալ դեպքում Էրդողանի նախապատվությունները ձեւակերպում են որպես ազգային շահ, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն եւ այս համատեքստում էականորեն մեծանում է առաջնորդի դերը։ Թուրքիայում որոշումների կայացման գործընթացը եւ մեխանիզմն առավելապես միակենտրոն է, թեպետ գործում են պետական ինստիտուտները։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ լիդերների, էլիտաների գաղափարները, արժեքները, տեսլականները չափազանց կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի պարագայում»,- ասաց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել