Սպորտ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը` «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժին»: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացքում «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետև` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն:Ի վերջո, Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում