Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին թիրախավորել է Ստեփանակերտը և Շուշին. քաղաքներին նյութական մեծ վնաս է պատճառվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը և Շուշին՝ պատճառելով քաղաքներին նյութական մեծ վնաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։

Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասի չափն անհաշիվ են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր

Չինաստանի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել այլ երկրների հետ Իրանի երկխոսությանը

Ֆրանսիայում հավաստիացրել են, որ Եվրոպան պնդում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը

«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթինգային ծրագրերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ