Քաղաքականություն

ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը չի կարող լրջորեն չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հեռանկարում հղի է Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքը գնում է արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն: Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում»,- հայտարարել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանն այս մասին բաց հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ ունեցել են համապատասխան տվյալներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում