Տարածաշրջանային

Մինչ Թուրքիան վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան, 342 զինյալ թողել և վերադարձել է Սիրիա

1 րոպեի ընթերցում

Մինչ Թուրքիան վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան, 342 զինյալ թողել և վերադարձել է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղիդեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում էՄարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:

Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալիտվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են2սիրիացի զինյալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում