ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օդային տարածքումՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն, որն ընկել էԳեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները:
Մինչ այս հակառակորդի երեք ԱԹՍ-ներ խոցվել էինՄեծ Մասրիկ-Սոթք հատվածում ևԳեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում: