Տարածաշրջանային

Թուրքիայում քննարկել են ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում քննարկել են ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քննարկել են ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu գործակալությունը, անվտանգության հարցերով թուրք վերլուծաբան Մեթե Յարարը չի բացառել ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտռւթյունում Ռուսաստանի դերակատարման մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանում ևս մեկ խնդիր ունենալ, սակայն չի բացառել, որ Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին, ինչը Ռուսաստանի համար կդառնա մեծ «մղձավանջ» և «դժբախտություն»:

Էմմա Արդարյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում