Արցախ

«Արցախբանկ»ը հաճախորդների աշխատավարձերից վարկերի մարման գծով գանձումներ չի կատարել. պարզաբանում

1 րոպեի ընթերցում

«Արցախբանկ»ը հաճախորդների աշխատավարձերից վարկերի մարման գծով գանձումներ չի կատարել. պարզաբանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:

Պարզաբանելով «Արցախբանկ»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները՝ բանկը պարզաբանել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկ, վերջիններիս հարցերը տեղում պարզաբանվել են և, անհրաժեշտության դեպքում, կատարվել ճշգրտումներ:

«Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:

Կցանկանայինք հավաստիացնել մեր հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում