Ձայն բարձրացնել Արցախի խաղաղության համար. Գրողների միությունը կոչով դիմել է մշակութային գործիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը կոչով դիմել է մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին:

«Ազատատենչ Արցախի հողում սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ չնայած անհապաղ հրադադարի հաստատման կոչերին ու պահանջներին, շարունակում է արդեն մեկ ամսից ավելի՝ նույն ուժով և ինտենսիվությամբ։ Վարձկան ահաբեկիչների, թուրքական հատուկջոկատայինների, ժամանակակից ամենամահաբեր զենքերի ու զինատեսակների կիրառմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում է ամեն գնով հասնել պատմական Արցախը հայաթափելու, հազարամյա բնիկ ժողովրդին բնաջնջելու իր հրեշավոր նպատակին։

Ավելին՝ չկարողանալով իրականացնել բլից կրիգի իր ծրագիրը, սկսել է դիմել ամենաանմարդկային միջոցների՝ անխնա ռմբակոծելով Արցախի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, խաղաղ բնակչության դեմ կիրառելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ՝ կասետային, ֆոսֆորային ռումբեր, վիժեցնելով Միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ, զոհվածների մարմինների, վիրավորների ու գերյալների փոխանակման մարդասիրական գործընթացը, որոնք օր-օրի ավելի իրական են դարձնում մարդկային ու բնապահպանական աղետի բռնկումները տարածաշրջանում։

Նկատի ունենալով այդ ամենը, դիմում ենք աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին՝ իրենց ձայնը բարձրացնելու Մեծ Աղետի կանխման և բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը