Ադրբեջանական ռեպորտաժը հաստատում է՝ հակառակորդի կրակակետերը տեղակայված են խաղաղ բնակավայրերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Люди ռուսական նախագիծը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող պատերազմի ընթացքում ռազմաճակատի երկու կողմերում ապրող մարդկանց ապրումներն ու զգացողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում նախագծի հեղինակներն օգտագործել են նաև ադրբեջանական CBC հեռուստաընկերության ռեպորտաժից կադրեր, որոնց մանրամասն ուսումնասիրությունը հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը իրենց կրակակետերը տեղակայում են խաղաղ բնակավայրերում և այդտեղից կրակ արձակում հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Նախագծի կողմից օգտագործված կադրերում ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական Թարթառ շրջանի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեջ, ցուցադրում է այրվող տան կադրեր, պնդում է, որ այդտեղ շատ վտանգավոր է, և իրենք ստիպված են հեռանալ: Հեռուստաընկերության նկարահանող խումբը, հավանաբար, այնքան է տարվել հայկական կողմի հասցեին խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեղադրանքներ հնչեցնելու մոլուցքով, որ չի նկատել, թե ինչպես է կադրում մնացել հենց ադրբեջանական բնակավայրից հայկական կողմի ուղղությամբ արձակված հրետանային կրակի դրվագը:

Սա ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ ադրբեջանական զինուժը իր կրակակետերը տեղադրել է խաղաղ բնակավայրերում և հենց խաղաղ բնակավայրերից կրակ է բացում հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ՝ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան