Քաղաքականություն

Հայաստանը գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

Լրագրողը հետաքրքրվել է, թե Հայաստանը Ռուսաստանից ի՞նչ աջակցություն է ակնկալում, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»:

Հարցին՝ իր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ է, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման, ՀՀ վարչապետն պատասխանել է, որ Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ:

«Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Français Русский

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում