Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Միաժամանակ նշվում է, որ սրան զուգահեռ առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա:

Կենտրոնը հայտնում է, որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են3 սիրիացի զինյալի: Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական ուղղության և իրենց շրջանում մեծ կորուստների պատճառով:

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս