Հասարակական

Երևան է ժամանել Ռուսաստանից հումանիտար օգնությամբ հերթական ինքնաթիռը

1 րոպեի ընթերցում

Երևան է ժամանել Ռուսաստանից հումանիտար օգնությամբ հերթական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար աջակցության շրջանակներում նոյեմբերի 3-ին «Atlantis European Airways» ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո -Երևան ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

«Ինչպես արդեն նշել ենք, առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում