Տնտեսություն

ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տուգանքներ է կիրառել այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Հաշվի առնելով հանգամանքները, մենք վարչարարությունն ու վերահսկողությունը մասամբ տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով: Ավելի շատ իրականացվում է վերլուծական աշխատանք: Հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ, արձանագրել տուգանքներ: Դրանք կիրառվել են հատկապես այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից, շահարկել այն»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տնտեսավարողները տպագրում են ՀԴՄ կտրոններ, դաշտում կան խնդիրներ, և վերահսկողությունը մշտական բնույթ է կրում:

«Այդ ամենն իրականացվում է մինչև հարկ վճարողների մոտ կարգապահության մակարդակն ու համապատասխան մշակույթը վերջնական ձևավորվեն: Հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով այս վարքագծում խնդիր ունենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում