Տնտեսություն

Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում շրջանառության անկմամբ պայմանավորված պետք է հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմներ կիրառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում հարկեր չեն վճարվում: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից որոշակի չափով ցածր մակարդակ կունենան: Պակասուրդը ավելի կլինի, բայց կարծում եմ՝ կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք»,- նշեց փոխվարչապետը և հավելեց, որ դրանք արտացոլված են նաև բյուջեում:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում