Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 160 մլն դոլարի շեմը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 160 մլն դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համայկական հիմնադրամի«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 161.5 միլիոն դոլարի շեմը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հիմնադրամի կայքից։

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում գործող ընկերություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում