Կանադայի Օնտարիո նահանգում «կասկածելի պայմաններում» երկու եկեղեցում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, CBC-ը տեղեկացնում է, որ կիրակի առավոտյան Օնտարիոյի հարավարևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցիները, որոնք միմյանցից մոտավորապես 10 րոպե հեռավորության վրա են, բոցավառվել են: Ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցիներում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամերի տարբերությամբ: Եկեղեցիներից մեկն ամբողջությամբ այրվել է:
Նշվում է, որ «շատ կասկածելի» հրդեհների դեպքի կապակցությամբ տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:


At 6:17 a.m. #MiddlesexOPP & Fire responded to a suspicious structure fire at the St. Andrew's Anglican church located at 81 Chippewa Rd. If you have any information you are encouraged to contact the OPP @ 1-888-310-1122 or Crime Stoppers at 1-800-222-8477. @CountyMiddlesexTags