Սպորտ

Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում