Արցախ

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով ավերվել է շուրջ 70 դպրոց ու մանկապարտեզ

1 րոպեի ընթերցում

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով ավերվել է շուրջ 70 դպրոց ու մանկապարտեզ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,- հայտնել է Ղարախանյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում