Մշակույթ

Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հանրաճանաչ, հեռանկարային նկարիչների 200 աշխատանք ներկայացված է Art For Armenia բարեգործական աճուրդում, որի նպատակը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տուժած խաղաղ բնակիչներին աջակցելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին մեկնարկած նախաձեռնության պաշտոնական կայքէջում ասվում է, որ այս նախաձեռնությամբ փորձում են արվեստով հակահարված հասցնել կասետային զենքերին, որոնք Ադրբեջանը կիրառում է խաղաղ բնակավայրերի և խաղաղ բնակիչների դեմ:

«Աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստագետներ իրենց լավագույն աշխատանքներն են նվիրաբերում հանուն Արցախի: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր նպատակն է ապահովել նախագծի երկարակեցությունը և օգնել տուժածներին անցնել բնականոն կյանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Art For Armenia նախաձեռնությանը շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքել են նկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հատկապես մեծ ուշադրության են արժանանում այն աշխատանքները, որոնք նկարել են արցախցի երեխաները:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

https://artforarmenia.com/?fbclid=IwAR2q1ELnGJjuo7HZq79WxFZ6zsckrJ_Trw_-8dV5PuKq3n8NOacmqHmo5sQ#about

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի 27-իվաղառավոտյանԱդրբեջանը,Թուրքիայիևվարձկան-ահաբեկիչներիներգրավմամբ,ռազմականգործողություններէսկսել:Հրետակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտը,ինչիհետևանքովԱրցախիտարբերշրջաններումզոհվումենքաղաքացիականանձինք:

Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին հայերին իրենց աջակցությունն են հայտնել Մել Գիբսոնը, Էլթոն Ջոնը, Լյուբով Կազարնովսկայան, Հովիկ Կեուչկերյանը, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Եվգենի Կիսինը, և արվեստի ոլորտի բազմաթիվ այլ հայտնի գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում