Ալիևը կորցնում է պայմանավորվածության կողմ լինելու ունակությունը. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի մեկ ամսվա ընթացքում արած հայտարարությունների արժեքը չափելու դեպքում կպարզվի, որ այն ձգտում է զրոյի։ Նման տեսակետ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

«Ալիևն այն անձն է, որը երեք հրադադարի վերաբերյալ համապատասխան հայտարարություններից հետո սկսեց ռազմական գործողություններ։ Նա կորցնում է պայմանավորվածության կողմ լինելու ունակությունը»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հոկտեմբերի 28-ի Ալիևի հնչեցրած հայտարարությանն առ այն, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի, սակայն չի ստացել հրավեր, Մարգարովը հիշեցրեց, թե Ալիևը բանակցելու պատրաստակամության մասին խոսել է նաև ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ սակայն առաջարկելով նախապայմաններ։ Միաժամանակ նա այդ հարցազրույցում ևս նշել է, որ չի ստացել բանակցելու համար Մոսկվա մեկնելու հրավեր։ «Կամ դա ուղերձ է, որ հրավիրեք ինձ Մոսկվա, ես պատրաստ եմ գալ և խոսել, կամ՝ դա հերթական պատրվակն է։ Նա փորձում է ցույց տալ, որի ինքը, չնայած իր ամբողջ պատրաստակամությանը, չի հանդիպում այլ կողմի ընկալմանը»,- նկատեց Ալեքսանդր Մարգարովը։

Նա հավելեց, թե հոկտեմբերի 28-ի հայտարարությամբ Ալիևը շեշտել է այն հանգամանքը, որ չի տեսնում, թե ինչ կարող է իրեն առաջարկել Հայաստանն այս բանակցային գործընթացի ժամանակ։ «Ալիևի գործողություններն ավելի լավ են խոսում նրա իրական կերպարի մասին, քան նրա հայտարարությունները, որոնք հնչեցվում են, և, միգուցե ուղղված են արտաքին աշխարհին, սակայն աստիճանաբար կորցնում են իրենց կշիռը»,- եզրափակեց քաղաքագետը։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Սամվել Սարգսյան

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է