Տարածաշրջանային

Սիրիացի վարձկանը հաստատել է ԼՂ հակամարտության գոտում պատերազմին գրոհայինների մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Սիրիացի վարձկանը հաստատել է ԼՂ հակամարտության գոտում պատերազմին գրոհայինների մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի զինվորները ձերբակալել են թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմին իրենց խմբավորումների մասնակցության և կորուստների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արաբական «Ալ Հադաս» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ձերբակալված Ամին Իմադ Էս-Սայիդը պատմել է, որ ինքը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, մինչ այդ եղել է Սիրիայի ազատ բանակում: Նա պատրաստություն է անցել Աֆրինում թուրք հրահանգիչների ղեկավարությամբ, ամսական 350 թուրքական լիրա (50 դոլար) աշխատավարձ է ստացել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմում «Սուլթան Մուրադի» գրոհայինների մասնակցության մասին հարցին ի պատասխան հայտնել է, որ գրոհայիններին հավաքագրում են տարբեր խմբավորումներից:

«Նրանց հազարներով Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, գործուղումը ՝ 3 ամիս, վճարում են 2000 դոլար, իսկ Լիբիայում գործուղման արժեքն է 1500 դոլար , ժամկետը ՝ 6 ամիս»,- նշում է սիրիացի վարձկանը:

Էս-Սայիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում գրոհայինների մեծ կորուստների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում