Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ABC News-ը, այս մասին նշել է պրոթուրքական «Ջաբաթ Վաթանիա Թահրիր» խմբավորման ներկայացուցիչ Նաջի Մուստաֆան, ով ավիահարվածի մեջ մեղադրել է Ռուսաստանին:

«Մենք կպատասխանենք այս հարվածներին»,- ասել է Մուստաֆան՝ սպառնալով գրոհել ռուսական կառավարական շենքերն ու դիրքերը:

Նշվում է, որ ավիահարվածից սպանվածների թվում են նաև գրոհայինների խմբավորման ղեկավարները: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:

Կան հաստատված տեղեկություններ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված ահաբեկիչներ, որոնք ահաբեկչական խմբավորումների ճամբարներում պատրաստվում և առաջնագիծ են ուղարկվում Թուրքիայի միջոցներով:

Հայերեն العربية English

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս