Ալիևը մեղավորների անընդհատ փնտրտուքի մեջ է. քաղաքագետը՝ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ՝ հենց խնդիրը, իսկ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել հայկական կողմի վրա, խոսում է այն մասին, որ ինչպես Էրդողանը, այնպես էլ Ալիևը մեղավորների չդադարող ու անիմաստ փնտրտուքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը, թե Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Երևանի նկատմամբ, թեև ինքը բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցների հարցը:

«Նախ, պատժամիջոցները պետք է կիրառվեն այն կողմի նկատմամբ, որն իրեն դրսևորում է ոչ կառուցողական, սկսում է ռազմական գործողություններ, հետո էլ չի ցանկանում ականջալուր լինել միջազգային հանրության կոչերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ այս ամենից հետո մեղադրել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հայկական կողմի վրա ճնշում չի գործադրում, անհասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու պետք է ճնշում գործադրի այն կողմի վրա, որը միայն ու միայն ցուցաբերել է համագործակցության ցանկություն և իրականացրել է գործուն քայլեր՝ ուղղված կառուցողական և բովանդակալից երկխոսության հաստատմանը: Հայկական կողմին մեղադրելը նշանակում է նայել հայելուն և չտեսնել սեփական պատկերը»,-ասաց Մարկարովը:

Քաղաքագետը նկատեց, որ Ալիևի դեպքում դա նորմալ վիճակ է, նա փորձում է գտնել ցանկացած այլ դերակատարի, ում կարելի է մեղադրել, բացի սեփական «ես»-ից: «Նա իրեն՝ Էրդողանի հետ միասին դիտարկում է որպես միակ ճշմարտությանը տիրապետող, իսկ մնացածները տվյալ պարագայում հանդես են գալիս որպես այլ կողմին կամ օժանդակող, կամ օգնող, կամ զենք մատակարարող: Ըստ իրեն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից»,-նշեց քաղաքագետը:

Մարկարովը նկատեց, որ Ալիևն ու Էրդողանն անընդհատ մեղավորներ են որոնում, սակայն հասցեատերը հայտնի է: «Խնդիրը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ սեփական դերակատարությունների մեջ է: Ադրբեջանը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ ստեղծողը, ոչ թե իր շնորհիվ է, որ պետք է կարգավորվի հարցը, այլ հենց ինքն է, որ ստեղծում է այս խնդիրը»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն կօգտագործի Թուրքիայի F-16 կործանիչները՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում՝ Մարկարովը նկատեց, որ ուրիշ երկրներ ներգրավողն այս պահին միայն Ադրբեջանն է: Թուրքիային, Սիրիայից և Լիբիայից վարձկաններին հենց Ադրբեջանն է ներգրավել: «Շատ հետաքրքիր է, թե ում դեմ է ցանկանում օգտագործել այս զենքը, որը միանշանակ Թուրքիայի կողմից է կառավարվում: Երբ հնչեցվում են հայտարարություններ, դրանք պետք է ունենան հասցեատեր: Եթե հասցեատերը Հայաստանն է, ինքը հրահրում է ավելի մեծ կոնֆլիկտ Կովկասում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարբեր ռազմաքաղաքական կազմակերպությունների անդամ է, որոնք չենք թաքցնում իրենց պատրաստակամությունը՝ հետևել այն պարտականություններին, որ ունեն Հայաստանի առջև»,-ասաց քաղաքագետը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի