Ադրբեջանն ունի 6674 զոհ և սպառազինության նոր կորուստներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6674 կորուստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ: