Քաղաքականություն

Ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը

1 րոպեի ընթերցում

Ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։

Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասին հայտարարեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Արցախյան կողմն անմիջապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները` ողջունելով միջնորդների ջանքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում