Հասարակական

ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից որոշ տեղեկություններ կներկայացի քարտեզի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այժմ նմանատիպ քարտեզ կա, որը ներկայացնում է մարտի դաշտում զորքերի տեղաշարժերը:

«Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, այն ուկրաինական բլոգերների կողմից է պատրաստված և լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում