ՀՀ վարչապետը պատրաստ է հանդիպել Ալիևին, սակայն դրա համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և արդյոք հրավեր ստացել է: «Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մոսկվայում»:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ բովանդակային բանակցությունները Երևանի համար նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

Հարցին՝ դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է»:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի վերադարձին

Ինչ-որ մեկը, ով մեղավոր է, պետք է հայտնվի բանտում. Փաշինյանի կոշտ արձագանքը Հայկ Սարգսյանի հայտարարություններին

Պուտինը և Մոդին քննարկել են երկկողմ համագործակցությունն առանցքային բնագավառներում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը

ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին