Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
1 րոպեի ընթերցում
![Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032224.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է երկրի տարածքի կեսից ավելին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանի «Tasnimnews» լրատվական գործակալությանը, զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:
Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր: