Հասարակական

Արցախում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

1 րոպեի ընթերցում

Արցախում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է շապիկին՝ Մոնթեն»,- գրել է Դերձյանը:

Արդբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը հոկտեմբերի 13-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում