1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացելնավակիպայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական WPLG Local 10 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության գումարտակի հրամանատար Սթիվեն Գոլանին:
Նրախոսքով՝ Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքի կառանավայրում նավակիվրա պայթյունի ժամանակ գտնվել Է 21 մարդ: Այրվածքներ Է ստացել 13 մարդ, որոնցից հինգին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից շատերը հրաժարվել են մեկնել ստացիոնարբուժման: