Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031745.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրետակոծությունից հետո Արցախի հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել` կրելով կորուստներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: